Մեքսիկացի անասնաբույժները հրուշակագործների հետ համատեղ սառը քաղցրավենիք են պատրաստել, որը վնասակար չէ շների համար: Գաղափարի հեղինակը խոհարար Մաուրիցիո Մոնթոյան է: Նա նշում է, որ սովորական պաղպաղակը իր մեջ պարունակող շաքարի և լակտոզի պատճառով վնասակար է շների առողջության համար, այդ պատճառով էլ շների համար նախատեսված պաղպաղակը պատրաստված է առանց լակտոզի յոգուրտից, մեղրից և մրգերից:
Այն ունի հինգ համային տեսակներ ունի՝ գետնանուշի յուղով, կարամելային, բանանի, ելակի և գազարի համերով: Ցանկության դեպքում մարդիկ նույնպես կարող են օգտագործել քաղցրավենիքը:









































