Որպեսզի երեխան օրվա մեջ մի քանի անգամ ցանկություն ունենա հաց ուտելու, ժամանակակից մայրերն աշխատում են այնպես անել, որ ուտելքիը ոչ միայն համեղ լինի, այլև գրավիչ:
Ճապոնացի հրուշակագործ մայրիկը սովորական հացը երեխաների համար գրավիչ դարձնելու հետաքրքիր եղանակ է գտել: Նա սոցցանցում հրապարակել է իր գլուխգործոցների լուսանկարները: Հացի մեջ գեղեցիկ գունավոր պատկերներ ստանալու համար կինը օգտագործել է բացառապես բնական հումք՝ բազուկ, կակաո և սպանախ:















































