Միչիգանի Սաութգեթ քաղաքի «Mallie’s Sports Grill & Bar» ռեստորանը ռեկորդ է գրանցել պատրաստելով աշխարհում ամենամեծ համբուրգերը: Այդ մասին գրում է ukrop.org-ը:
Ահռելի համբուրգերը կշռում է 813 կգ: Այժմ Սաութգեթի ռեստորանը միակն է, որն իր ճաշացանկում ներառել է հսկայական համբուրգերը, որը կարող է պատվիրել յուրաքանչյուրը:










































