Ամերիկյան մի քանի նահանգներում պտտահողմերը շարունակում են մեծ վնասներ հասցնել: Չորեքշաբթի օրը պտտահողմը է տեղի ունեցել Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ:
Վնասվել են հարյուրավոր տներ, շինություններ: Այս մասին հաղորդել է նահանգապետ Դևալ Փեթրիկը, որը այդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել և զինվորականներին կոչ է արել օգնություն ցուցաբերել աղետի հետևանքները վերացնելու համար:
26 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Նահանգապետի փոխանցմամբ, աղետը չի շրջանցել նահանգի ևս 19 բնակավայրեր:








































