Կանադական ֆրանսալեզու մշակութային կրթական TFO հանրային հեռուստակայանը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել: Քվեբեկում տեղավորվել է օպերային երգչախումբ, որի առջև տեղադրվել են դաշնամուրի հսկա ստեղններ: Անցորդները կանգնել են ստեղնների վրա, որոնցից յուրաքանչյուրի համար պատասխանատուի երգիչը համապատասխան նոտա է երգել:
Շարքային քվեբեկցիները, այդ թվում՝ երեխաները, կենդանի դաշնամուրի միջոցով գեղեցիկ երաժշտություն են ստացել:








































