Ըստ թերթի տեղեկությունների՝ Աղստև գետից սկիզբ առնող Ազատամուտ գյուղի ոռոգման ինքնահոս ջրատար առուն ամբողջությամբ փակված Է պլաստմասսե շշերով: Գետի վերին հոսանքներում գտնվող բնակավայրերում ոչ միայն պլաստիկ շշեր, այլ նաև ամեն տեսակի կեղտ են նետում Աղստև։ Իսկ Ազատամուտից ներքև՝ գյուղերը նաև այս ջրերով են ոռոգում իրենց դաշտերը։ Այս դաշտերում աճեցրած բարիքն էլ ուտում ենք բոլորս»,- գրում է «Առավոտ»-ը։







































