Wednesday, 24 06 2026
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

«Ոչ միայն չեն օգտագործել ամերիկյան ներուժը, այլև վանել են»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոս Անջելեսում հիմնադրված «Արին Կապիտալ» ընկերության նախագահ Էդմոնդ Խուդյանը։

-Պարոն Խուդյան, երեկ Սերժ Սարգսյանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման մասին, նշել, որ դեռևս չի բավարարում առկա մակարդակը, խորացման մեծ ներուժ կա։ Ձեր կարծիքն այս հայտարարության վերաբերյալ։ Որքանո՞վ է, ըստ Ձեզ, Հայաստանը վստահելի գործընկեր։

-Ախր շատ ակնհայտ է, որ վստահություն չկա։ Դրա համար պետք է ապրել ԱՄՆ-ում կամ Սփյուռքում, որպեսզի տպավորություն կազմեն, զգան, թե մարդիկ ինչ են զգում ու մտածում Հայաստանի մասին։ Ակնհայտ է, որ հավատ չկա իրավական համակարգի, նաև իշխանության նկատմամբ։ Իհարկե, կա ահռելի մեծ ներուժ, բայց Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն օգտագործել այդ ներուժը, այլև վանել են։ Ես լինելով շատ փոքր ներդրող, ինձ հետ բերել եմ մի քանի ներդրողներ, որոնք թվով մոտ 10 սփյուռքահայեր վանվել են Հայաստանից։ Գուցե բազմաթիվ նման հայեր Հայաստանում հանդիպել են նմանատիպ պատմությունների և հեռացել են, այլևս չեն գալու։ Ու եթե հիմա նրանք փորձում են ինչ-որ բան շտկել, դա, իհարկե, շատ գովելի է, բայց ես չեմ կարծում, որ նրանք այդ հնարավորությունն ունեն։ Միայն խոսակցություններ են, ցանկություններ են, բայց թե իրականում ինչ կփոխվի, ես չգիտեմ, ես շատ լավատես չեմ այդ հարցում։ Կարող է ծայրահեղ դանդաղ, մինչև իրենք փորձեն ինչ-որ բան շտկել, սակայն տարածաշրջանը, նաև տնտեսությունը շատ ավելի արագ են զարգանում, և պետք է շատ ավելի արագ բարեփոխումներ կատարվեն, որպեսզի կարողանան Սփյուռքի գործարարներին ուղղել դեպի Հայաստան։

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդպես էլ չխոսվեց այն 8 մլրդ դոլարի ներդրումների մասին, որոնց մասին տևական ժամանակ բարձրաձայնում է ԱՄՆ դեսպան Միլսը։ Խոսվեց, որ 800 ընկերություններ Հայաստանում ներդրումներ են անում, բայց 8 մլրդ-ի առաջարկի մասին այդպես էլ ոչինչ չասվեց։

-Ես ենթադրում եմ, որ դեռևս շահերի բախում կա։ Այսինքն՝ եթե ամերիկյան 8 մլրդ դոլարը եկավ, դա պետք է լինի զուտ տնտեսական, բայց ներդրումների ձևով, ինչը հնարավոր է, ոչ ձեռնտու լինի որոշ շրջանակների։

-Պարոն Խուդոյան, Ձեր դատական գործն այժմ ո՞ր փուլում է գտնվում։

-Դատական գործն առաջիկա 1-2 ամսվա ընթացքում մտնելու է դատարան։ Ես ամենավճռական ձևով տրամադրված եմ, աշխատում ենք ակտիվորեն։ Երբ դատական գործընթացն սկսվի, ավելի շատ դրա մասին կխոսենք։ Ինձ համար շատ ծանր թեմա է այդ մասին խոսելը։

-Հայաստանի նոր կառավարությունն էլ բավական շատ է խոսում ներդրումների անհրաժեշտության մասին, բայց ակնհայտ է, որ ներդրողներ չեն գալիս Հայաստան։ Հուսադրո՞ղ է նոր կառավարությունն առհասարակ։ Դուք այն ժամանակ որոշակի հույսեր ունեիք, հիմա այդ հույսերը պահպանվե՞լ են։

-Հույսեր միշտ էլ կան, բայց այդ ուղղությամբ կատարվող քայլերը ես դեռևս չեմ տեսնում։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կարող են այդ արագությամբ երկրի տնտեսության ընթացքը փոխել, ներդրումներն ավելացնել, կամ ինչ-որ բաներ փոխել, որ ներդրումներն ավելանան, տնտեսությունը զարգանա։ Նրանք ուղղակի դեռևս պատրաստ չեն, նրանք նոր հեռակա կարգով սկսում են հասկանալ, որ այսպես չի կարելի երկիր վարել։ Բոլոր դեպքերում հույսը կա, որ ինչ-որ բան կարող է փոխվել, բայց այդ գործընթացը շատ-շատ դանդաղ է գնում։

-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյանի վերջին ելույթում հնչած մտքերը միայն խոսակցական մակարդակի վրա՞ են և գործնականում քայլեր չե՞ն արվել հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու համար, և արդյո՞ք այդ հարաբերությունների խոչընդոտը նաև Ռուսաստանն է։

-Ամենամեծ խոչընդոտը հավատի պակասն է։ Ես կարծում եմ՝ Հայաստանում այդպիսի մեծ ներդրումներ կատարելու գաղափարը չկա, նույնիսկ պաշտոնյաների, իշխանության կողմից ընկալումը չկա, թե ինչպես գրավել ներդրողներին, ինչպես խոսել նրանց հետ։ Դեռևս շատ հեռու են նման բաներից, թե ինչպես գրավեն ու Հայաստան բերեն ներդրողներին։ Ու դրան զուգահեռ չկա նաև հավատը Հայաստանի տնտեսական և իրավական ոլորտների հանդեպ։ Արդեն տարիներ այդ մասին խոսվում է, ես տասը տարի է ասում եմ՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ մեծ ընկերությունները գան Հայաստան, երբ ընդհանուր մոտեցումը ոչ միայն սփյուռքահայի, այլև օտարերկրացի ներդրողի նկատմամբ նորմալ չէ։ Դրսի հետ վարվելու որևէ ձև չունենք, մենք դեռևս շատ բռի, չոր, միայն միակողմանի մտածող, տնտեսական գաղափարներ չունեցող մոտեցումներ ենք դրսևորում դրսի մարդկանց նկատմամբ, և դա շատ երկար կտևի։ Եվ հասկանալով, որ տնտեսությունն ահռելի անկում է ապրում, դեպի անդունդն է գնում, նոր սկսել են ինչ-որ քայլերի մասին խոսել, բայց կարծում եմ՝ իրենք չեն կարողանալու, քանի որ դեռևս չունեն այն մարդիկ, ովքեր կոնկրետ կարող են իրավիճակ փոխել, մարդկանց գրավել, համոզիչ փաստեր ցույց տալ, որ փորձում են ինչ-որ բաներ։ Դեսպանն առաջարկում է մի քանի միլիարդ դոլարների ներդրում, և հենց առաջին օրը պետք էր կանչել և կոնկրետ քայլերով այդ ծրագիրն առաջ տանել։ Իսկ թե դրան ինչ ընթացք կտան, ժամանակը ցույց կտա։ Ամենասարսափելին այն է, որ հուսադրող շատ մեծ բան չկա, որովհետև մտածող, կազմակերպով, իրար հետ կապող օղակը չկա, որ թերություններն անմիջապես կարողանան շտկեն, որպեսզի անմիջապես ներդրողները հույս  և հնարավորություն տեսնեն երկրում ներդրում անելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում