Monday, 22 06 2026
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին

Խաչատուրովն ընդդեմ Հայաստանի և ազգային արժանապատվության

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ աշխատած տարիներին Յուրի Խաչատուրովը սակավախոս պաշտոնյաներից էր` թեև մամուլը հեղեղված էր նրա կոռուպցիոն գործունեության և գնդապետ որդու անօրինականությունների մասին հրապարակումներով: Մոսկվայում` ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում, Խաչատուրովի լեզուն «բացվել» է, և նա դատողություններ է անում անգամ աշխարհաքաղաքական հարցերի շուրջ:

Երեկ Խաչատուրովը ելույթ է ունեցել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստում: Ելույթը լեցուն է ռուսական քարոզչության հայտնի կոդերով, ընդ որում` Խաչատուրովը հայտնել է մտքեր, որոնք արտահայտվում են ռուսական իշխանության առավել հետադիմական շրջանակների կողմից:

Նույնիսկ Ռուսաստանի իշխանությանը հարող լիբերալ փորձագիտական շրջանակները նվազ լավատեսությամբ են խոսում ՀԱՊԿ հեռանկարի մասին` ակնարկելով, որ Մոսկվան չունի ֆինանսական ռեսուրսներ այս կազմակերպությանը պոզիտիվ օրակարգ թելադրելու համար: Եթե անգամ չլինեին այդ փորձագիտական գնահատականները, միայն Ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանի կրկնվող սադրանքները Հայաստանի պետական սահմանին ու դրանց ՀԱՊԿ-ի արձագանքը կամ ավելի շուտ` դրա բացակայությունը, բավարար էր, որպեսզի արձանագրվեր Կրեմլի ռազմա-քաղաքական այս պրոյեկտի չկայացվածությունը: Երբ այս ֆոնին Խաչատուրովն ասում է, թե ստեղծվել են անդամ պետությունների անվտանգության, անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման գործուն մեխանիզմներ, ակամայից լեգիտիմացնում է ՀԱՊԿ անգործությունը, «կանաչ լույս» է վառում ադրբեջանական նոր սադրանքների համար, որովհետև սա անուղղակի մեսիջ է Բաքվին, որ ՀԱՊԿ-ն այսուհետ ևս գործուն որևէ հակազդող քայլ չի անի, եթե Ադրբեջանը սադրանքներ հրահրի Հայաստանի պետական սահմանին: Խաչատուրովի վարքագիծը նույնիսկ չարժե քննարկել քաղաքական տեսանկյունից, որովհետև սա Հայաստանի իշխանության հավաքական բարոյական կերպարն է, այն, ինչը կոչվում է պետական մտածողության և ազգային արժանապատվության բացակայություն: Խաչատուրովը եղել և մնում է ռուսների «սալդաֆոնը» և, ինչքան էլ ծանր է, պետք է խոստովանել, որ նա դեսպանի կարգավիճակում է ոչ թե այսօր, այլ այն տարիներին, երբ ռուսական շահերն է սպասարկել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի շաշտոնում: Պատահական չէ, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին նա է Մոսկվայում Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ պայմանավորվել զինադադարի շուրջ` հենց այն պահին, երբ հայկական զինուժը հետ էր շպրտել ադրբեջանցիներին ու ձեռնարկել էր արդյունավետ հակագրոհ: Ի դեպ, ռուսական քարոզչության «կնքահայր» Կիսիլյովին տված հայտնի հարցազրույցում Սերժ Սարգսյանը գրեթե բաց տեքստով ակնարկել է, թե չի տիրապետում Խաչատուրովի մոսկովյան բանակցությունների մանրամասներին: Իհարկե, նման նվաստացուցիչ ինքնախոստովանությունից հետո, իրեն հարգող յուրաքանչյուր նախագահ հրաժարական կտար, սակայն Սարգսյանը բավարարվեց միայն նրանով, որ, ըստ էության, բացահայտեց Խաչատուրովի պատվիրատուների շրջանակը:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին՝ Խաչատուրովը երեկ ասել է, որ ցավոք, միջազգային քաղաքականության մեջ հաստատվում է «ուժեղի իրավունքը»: «Որոշ արևմտյան երկրներ համառորեն ձգտում են ամեն գնով պահպանել իրենց իշխող դիրքը: Մրցակիցներին չեզոքացնելուն է ուղղված նրանց քարոզչության ամբողջ հզորությունը: Մինչդեռ քաղաքական կատակլիզմների մեղավորները ներկայացվում են որպես զոհեր՝ ռազմատենչ ազգայնամոլություն, կրոնական ծայրահեղականություն որդեգրած ռեժիմները հերոսացվում են և աջակցություն ստանում «թեև նա սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով»,- ասել է Խաչատուրովը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Խաչատուրովի աշխարհաքաղաքական դատողություններն որևէ աղերս չունեն իրականության հետ և իրենց վրա կրում են Սառը պատերազմի իռացիոնալ կնիքը: Ողբերգությունը նրանում է, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ իր հակադրությունում օգտագործում է ՀԱՊԿ-ը, տվյալ դեպքում` Հայաստանը, որովհետև միջազգային շատ խաղացողների համար Խաչատուրովը ոչ թե վիրտուալ ինչ-որ մեկն է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում, այլ Հայաստանի ներկայացուցիչը: Սա այն տխուր հեռանկարն էր, ինչը կանխատեսում էինք: ՀԱՊԿ-ը` հայաստանցի գլխավոր քարտուղարի դեմքով, ոչ միայն չի ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը, այլ մեր երկիրը ներքաշելու է ռուսական ավանտյուրայի մեջ` բարդություններ հարուցելով Հայաստանի և եվրոպական, եվրաանտլանտյան կառույցների հարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում