Հուլիսի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող սպայական բնակարանում հայտնաբերվել է 1990-ին ծնված երիտասարդի դի: Պարզվել է, որ նա ՌԴ սահմանապահ զորքերի «Կարճևան» սահմանապահ ուղեկալի պետն էր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով` երիտասարդի մահվան պատճառը սրտի կաթվածն է:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են:








































