Թեհրանը Վաշինգտոնին զգուշացրել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների մոտ գտնվող քիմիական զենքի մասին մինչ Դամասկոսի արվարձանում զարին թունավոր գազի կիրառումը: Այս մասին PBS ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Մենք ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել ենք, որ Սիրիայում ահաբեկիչների ձեռքում գտնվում են քիմիական զենքի արտադրության օբյեկտներ»,- ասել է նախագահը:
Ռուհանին ընդգծել է, որ Իրանը վճռական կերպով դատապարտում է քիմիական զենքի կիրառումը՝ անկախ այն բանից, թե հակամարտող որ կողմն է դա կիրառել:
Ինչ վերաբերում է Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակմանը, Իրանի նախագահի խոսքերով՝ անհրաժեշտ է հավելյալ աշխատանք տանել՝ պարզելու համար, թե ով է այն կիրառել:










































