Ճապոնիայի հարավում Սակուրաձիմա հրաբուխն արտանետել է 4.5 հազար մետր բարձրությամբ ծխի ու փոշու սյուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կագոսիմա պրեֆեկտուրայի հիդրոօդերևութաբանական վարչությանը:
Այս տարվա օգոստոսին ծխի սյունը կազմել էր 5 հազար մետր: Գիտնականները հաշվարկել էին, որ այն ժամանակ հրաբուխն արտանետել էր 150 տոննա մոխիր, ինչը 10 անգամ գերազանցում է միջին վիճակագրական ցուցանիշը:
Հիդրօդերևութաբանները դեռ չեն հաղորդում հրաբխի մոտակայքում գտնվող բնակավայրերում մոխրի առկայության մասին:








































