Gotta Have Rock and Rollc առցանց աճուրդում հուլիսի 19-ից 28-ը վաճառքի կհանվի Մայքլ Ջեքսոնի չհանրայնացրված երգերի սկավառակը: Այդ մասին հայտնում է Rollong Stone-ը:
Փոփ երաժշտության արքայի երգերով սկավառակը հատուկենտ է. Մայքլ Ջեքսոնն անձամբ է վերնագրել դրանք: Ալբոմում ներառված է 12 երգ, որոնցից երեքը նախկինում թողարկվել են այլ տարբերակներով:
Հրատարակչության տվյալներով՝ երգացանկի գինը կարող է հասնել 1 մլն դոլարի, իսկ դրա սեփականատերը իրավունք չի ունենա տարածել և հանրայնացնել երգերը:












































