Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30 ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում մի երիտասարդ տղա:
shamshyan.com –ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ բացատրություն տալու: Պարզվել է, որ նա Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչ, 20-ամյա Արմեն Աբրահամյանն է, ում իրենց այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը՝ 25-ամյա Արթուր Աբրահամյանը, ով էլ կարողացել է փրկել նրան:
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։










































