Սիրիայի հարցով բանաձևի նախագիծը հիշեցնում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը, որը թույլ է տալիս բանաձևին չհետևելու դեպքում դիմել ուժի կիրառման: Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի աղբյուրներին:
Թերթը գրում է, որ նախագիծը չի բավարարում ԱՄՆ-ի հույսերը՝ ՄԱԿ-ի կողմից առավելապես կոշտ միջոցառումներին աջակցելու կապակցությամբ: Սակայն ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի ծրագրում ռազմական հարվածների համար հատուկ թույլտվություն պահանջել:
«Վստահորեն կարելի է ասել, որ քննարկումներում առկա է առաջընթաց, և տեքստը գրեթե համաձայնեցված է»,- ասել է ՄԱԿ ԱԽ-ի աղբյուրը:
Նրա փոխանցմամբ՝ մնացած տարաձայնությունները վերաբերում են ոչ թե առանցքային հարցերին, այլ մանրուքներին: Թերթը նշում է, որ ԱՄՆ-ը փոխզիջման է գնացել՝ հրաժարվելով առավել կոշտ բանաձևի իր պահանջներից:
Associated Press-ն էլ իր հերթին, հղում անելով ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին, հայտնում է, որ բանաձևը կարող է համաձայնեցվել առաջիկա երկու օրվա ընթացքում: Գատիլովը նշել է, որ բանաձևի շուրջ բանակցությունները բավականին հաջող են ընթանում:









































