Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն այցելած մի խումբ քաղաքացիներ ահազանգել են, թե ինչ է կատարվում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում:
«Դպրոցի տնօրենը տարվա մեջ երեք օր՝ իր ծննդյան օրը, ուսուցիչների օրը, ինչպես նաև Նոր տարվա առիթով պարտադրում է բոլոր ծնողներին 3000-ական դրամ հավաքել: Մենք այս պայմաններում ի վիճակի չենք այդքան գումար վճարել և վախենում ենք որևէ բան ասել, քանի որ հասկանում ենք, որ երեխաների համար վատ կլինի: Բայց ինչ անենք»,-դժգոհել է ծնողներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով թերթը չի հրապարակում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:







































