Աշունը ոգեշնչել է Նաստյա Կամենսկիխին իր արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ կատարել: Աղջիկը որոշել է փոխել մազերի գույնը:
Գեղեցկուհի Նաստյա Կամենսկիխը երկրպագուների համար անսպասելի կերպով իր մուգ շագանակայուն շքեղ մազերը կարմիր է ներկել: Երգչուհին նոր ոճով իր լուսանկարները հրապարակել է Instagram-ում՝ համընդհանուր հիացմունք առաջացնելով: Այս երանգը Նաստյայի կերպարն ավելի գրավիչ ու «արևոտ» է դարձրել:












































