«Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ-ն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և Կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման լիցենզիա կստանա: Ընկերությունը այդ լիցենզիան կստանա երեք տարի գործողության ժամկետով:
«Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ-ն գտնվում է Կոտայքի մարզում, իսկ գործունեության իրականացման վայրը Երևանն է: Լիցենզիա ստանալու հայտը ներկայացրել է հենց ընկորությունը:
«Քիմռեագենտ» առևտրաարտադրական կենտրոնն էլ ոչ միայն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման, այլ նաև մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա կստանա: Երեք տարի ժամկետ լիցենզիան ընկերությունը կստանա իր հայտի հիման վրա:
Այս 2 հարցերն էլ ներառված են Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում: Հարցերի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունն առարկություններ չունեն:








































