Հռոմի պապը եկեղեցուց հեռացրել է ավստրալիացի քահանային, ով հանդես է եկել կանանց ձեռնադրվելու և միասեռ ամուսնությունների օգտին:
Եկեղեցուց հեռացվել է Գրեգ Ռեյնոլդսը, ով կոչ է արել վերանայել կին-քահանաների և հոմոսեքսուալիստների վերաբերյալ եկեղեցու դիրքորոշումը:
Ինչպես նշում է The National Catholic Reporte-ը, Ռեյնոլդսին ցնցել է իր հեռացման մասին որոշումը, որի մեջ չեն նշվում դրա պատճառները:
Ռեյնոլդսը Մելբուռնում միասեռ զույգերի անօրինական ամուսնություններ է կազմակերպել և պնդել է, որ իր գործունեությունն ուղղված է եկեղեցու բարելավմանը:
Հռոմի պապն արդեն վաղուց հասկացրել է, որ դեմ է կանանց ձեռնադրմանը և միասեռ ամուսնություններին, չնայած որ սեպտեմբերին նա հայտարարել էր, որ հարկավոր է ավելի մանրամասն ուսումնասիրել եկեղեցում կանանց դերի հարցը և հաշվի առնել հոմոսեքսուալիստներին:
«Յուրաքանչյուր խնդրում անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել մարդուն»,- իր հացրազրույցում հայտարարել է Ֆրանցիսկոս I-ը:










































