Նոր Զելանդիայում հայտնաբերվել է ուղերձով շիշ, որը ջրում լողացել է մոտ 13 հազար կմ, հայտնում է FairfaxNZNews-ը:
Տեղացիներից Սայմոն Թեյլորի խոսքերով՝ ինքը շիշը հայտնաբերել է, երբ ընկերների հետ զբոսնելիս է եղել լողափին:
Նամակում ասվում է, որ 2010 թ. այն ուղարկել է իռլանդացի հետազոտող Լյուք Քեննը` Հարավային Գեորգի կղզիների մոտից:
Գրության մեջ ասված է, որ Քենին շշով նամակն ուղարկել է հետաքրքրասիրությունից դրդված:
Շշում եղել է նաև տեղանքի քարտեզը, որտեղ այդ ժամանասկ գտնվել է Քեննին, իսկ գրության մեջ եղել է նրա էլփոստի հասցեն:
Թեյլորը կապվել է նամակի տիրոջ հետ, ու վերջինս շատ ուրախ է եղել, որ իր գրությունը հասել է մինչև Նոր Զելանդիա:











































