Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ 2013թ. Brent, Dubai, WTI ապրանքանիշների նավթի մեկ բարելի միջին գինը կարժենա 105 դոլար և ավելին, իսկ 2014թ. կիջնի մինչև 104 դոլար՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Համաշխարհային բանկը ավելի ցածր կանխատեսումներ էր արել 2013թ. համար՝ 102 դոլար մեկ բարել նավթի դիմաց՝ 2012թ. 105 դոլարի համեմատ: Կանխատեսման փոփոխությունը կապված է այն մտավախության հետ, ըստ որի՝ մերձավորարևելյան հակամարտությունը կտարածվի նավթ արտադրող երկրների վրա, կամ խնդիրներ կառաջանան Հորմուզի ջրանցքով նավթի բեռնափոխադրման հետ:
Կանխատեսման համաձայն՝ 2014թ. նավթի համաշխարհային պահանջարկը կաճի օրական 1.1 միլիոն բարելով:









































