Դերասանուհի Նիքոլ Քիդմանը իր Instagram-ում լուսանկարներ է տեղադրել 50-ամյակին նվիրված փոքրիկ երեկույթից:
Ծննդյան օրը Նիքոլին շնորհավորելու են եկել միայն նրան շատ մտերիմ մարդիկ և հարազատները: Նիքոլը նրանց համար փոքրիկ երեկույթ է կազմակերպել: Վերջում մտերիմները նրան հաճելի անակնկալ են մատուցել. Նիքոլի անվամբ մեծ տորթ են նվիրել: Լուսանկարում հենց այդ տորթն է և այն «խժռելու» պատրաստ հոբելյարը:










































