Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Վեդու մշակույթի տան հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 350 մլն դրամ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնել այս տարվա հերթական մշակութային օբյեկտը: Սեպտեմբերի 25-ին նորամուտը նշել է Վեդի քաղաքի մշակույթի տունը, որի բացման հանդիսավոր արարողությունը իր ներկայությամբ պատվել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն` շենքի հիմնանորոգման ընդհատումներով ընթացող շինաշխատանքներն ավարտուն տեսք ստացան, հիմնականում` անցած եւ այս տարվա լայնածավալ աշխատանքների շնորհիվ:

Հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 350 մլն դրամ»,- հանդիսության ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Նա տեղեկացրել է, որ Վեդու մշակույթի 286 տեղանոց տունը համապատասխանում է ժամանակակից մշակութային հաստատության պահանջներին: Կառույցն ունի հարմարավետ դահլիճ, տարատեսակ խմբակների համար նախատեսված սենյակներ: Երկհարկանի մշակույթի տան կառուցապատման մակերեսը կազմում է շուրջ 2210 քառ մետր: Անցած դարի 30-ական թվականներին աղյուսից կառուցված շենքը տարիների ընթացքում ամբողջովին քայքայվել էր, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո դադարեցվել էր շենքի շահագործումը: Շինարարական օբյեկտի 2011 թվականի նախագծային լուծումները մշակվել են 9 եւ ավելի բալականության սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխան:

«Բնակարանային շինարարությանը զուգահեռ, որը հիմնականում ընթանում է աղետի գոտում, քաղաքաշինության նախարարությունը հատուկ նշանակություն է տալիս ամբողջ հանրապետությունում կրթական եւ մշակութային օբյեկտների հիմնանորոգմանը` անհրաժեշտության դեպքում նաեւ նոր շենքերի կառուցման խնդրին»,- ընդգծել է նախարար Սամվել Թադեւոսյանը:

Այս տարի քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական» ԾԻԳ-ը շահագործման է հանձնել 5, մինչեւ տարեվերջ եւս մեկ կրթական, մշակութային օբյեկտ, իսկ եկող տարի արդեն 15 կրթական, մշակութային օբյեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում