ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ սեպտեմբերի 25-ին Թովուզի շրջանում՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, անցկացված մոնիթորինգն անցել է առանց միջադեպերի: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուին:
Հայկական կողմում մոնիթորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Ուիլյամ Փրայորը:
Ադրբեջանական կողմում այն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և ֆինանսական վարչակազմի ղեկավար Փիթեր Սվեդբերգը:






































