Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ ընդգծել է, որ վրացի ժողովրդի ընտրությունն ինտեգրացումն է Եվրոպային և ոչ մի դեպքում չպետք է ուղղվել դեպի այլ երկրներ և կազմակերպություններ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում՝ մեկնաբանելով Լիտվայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն պատրաստ է պայքարել Ուկրաինայի և Մոլդովայի համար, իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, ապա դրա նոր իշխանությունները հետաքրքրված են ինչպես ԵՄ-ով, այնպես էլ Եվրասիական միությամբ:
«Չգիտեմ վարչապետն ինչ է խոսել Դալիա Գրիբուասկաիտեի հետ, սակայն մենք մեր կողմից մեկնաբանում ենք, որ մի բան է վարչապետի ասածը, մեկ այլ բան՝ վրացի ժողովրդի կամքը»,- ասել է նա:
Սաակաշվիլիի խոսքով՝ ոչ մի դեպքում չպետք է ուղղվել դեպի այլ երկրներ, քանի որ վրացիներն ուկրաինացիներից և մոլդովացիներից պակաս չեն ցանկանում ինտեգրացում ԵՄ-ի հետ:











































