Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման դժգոհ է Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Խետաֆե»-ի դեմ հանդիպմանը ցուցադրած իր խաղից:
«Ես պետք է կարողանամ իրացնել գոլային պահերը: Հիանալի հասկանում եմ, թե ինչու են դժգոհ երկրպագուները: Չկա որևէ մեկը «Ռեալ»-ում, ով ավելի է հիասթափված, քան ես:
Հիշեցնենք` երկրպագուները սուլոցներ հասցեագրեցին Կարիմին, երբ նա զբաղեցնում էր պահեստայինների նստարանը:




































