Ռուսաստանը ստիպված կլինի իր զորքերը դուրս բերել Կովկասից: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում բնակվող վրացիների հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ ռուս զինվորականներն առաջիկա տարիներին կհեռանան տարածաշրջանից: Նախագահի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, նորություն չէ, ավելին՝ երկիրը մեծ փորձ ունի նվաճողների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ:
«Պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես Ռուսաստանը ստիպված կլինի զորքերը դուրս բերել Կովկասից և ստիպված կլինի հեռանալ այս տարածաշրջանից: Դա, ըստ էության, բացարձակ անխուսափելի է առաջիկա տարիներին»,- ասել է Վրաստանի նախագահը:











































