Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը հայտնել է թիմի ներկայիս և նախկին գլխավոր մարզիչների հարաբերությունների մասին: Հյոնեսը նշել է, որ Պեպ Գվարդիոլան և Յուպ Հայնկեսը միշտ շփվում են:
«Չեմ թաքցնի, որ Գվարդիոլան միշտ կապ է պահպանում Հայնկեսի հետ, խորհուրդներ հարցնում նրանից: Հիմարություն կլիներ չօգտագործել Յուպի փորձը, որը նա կուտակել է երկար տարիների ընթացքում:
Ինձ դուր է գաիլս, որ Գվարդիոլան սովորելու և իր վրա աշխատելու ցանկություն ունի»,- Bild-ը մեջբերում է Հյոնեսի խոսքերը:








































