Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում հորդառատ անձրևների հետևանքով 18 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ 30 մարդ անհետ կորել է: Մոտ 570 մարդ կտրված է արտաքին աշխարհից:
Նշվում է, որ հուլիսի 9-ին անձրևները Կյուսյուում նորից ուժեղացել են: Տեղումների առատությունը մի շարք պրեֆեկտուրաներում հասնում է 54 մմ/ժ-ի:
Օդերևութաբանները նախազգուշացնում են նոր սողանքների և ջրհեղեղների վտանգի մասին:








































