Քրդստանի աշխատավորական կուսակցության առնվազն 18 անդամ, որոնք ազատազրկման պատիժ են կրել Թուրքիայի արևելքում, բանտից փախել են փորված թունելի միջոցով: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Նրանց որոնելու գործով զբաղվում են Բինգյոլ նահանգի ոստիկանության և ժանդամերիայի ստորաբաժանումները:
Հանցագործությունների ծանրության մասին, որոնց համար նրանք ազատազրկվել էին, տեղեկատվություն դեռևս չկա:








































