G20-ի բոլոր երկրները՝ բացի ԱՄՆ-ից, համաձայն են, որ Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը վերանայման ենթակա չէ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է գագաթնաժողովի վերջնական կոմյունիկեում:
Փաստաթղթում նշված է, որ միության պետությունները նկատի են ունեցել այդ համաձայնագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշումը:
«G20-ի մնացած երկրների ղեկավարները հայտարարեցին, որ Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը վերանայման ենթակա չէ… Մենք հաստատեցինք մեր հավատարմությունն այդ համաձայնագրին՝ շարժվելով դեպի դրա լիարժեք իրականացում»,- ասվում է կոմյունիկեում:








































