Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

Զեկույցը կողմնակալ, ոչ պրոֆեսիոնալ և անփույթ աշխատանք է. ՊՆ-ն արձագանքել է Արթուր Սաքունցի զեկույցին

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը արձագանքել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակմանը, որտեղ անդրադարձ էր կատարվել ԶՈՒ այնպիսի կորուստներին, որոնք ՊՆ-ն չի հրապարակել:

Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը ներկայացնում ենք ստերև.

«Սաքունցի ղեկավարած ՀՔԱՎ գրասենյակը երկու օր առաջ տարածեց 2016թ. ՀՀ ԶՈՒ ունեցած կորուստների վերաբերյալ տեղեկանք: Հեղինակները, հայտարարում են, որ իրենց կողմից իրականացված հետաքննության արդյունքում կարողացել են բացահայտել Զինված ուժերում գրանցված մահվան այնպիսի դեպքեր, որոնք Պաշտպանության նախարարությունը իբր թե փորձել է թաքցնել:

Մենք մի քանի անգամ պարոն Սաքունցին և իր ղեկավարած գրասենյակին հիմնավորել ենք, որ նման սիրողական ուսումնասիրություններով չի կարելի մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց և այդքան թեթև վերաբերվել ազգային անվտանգության խնդիրներին: Իրականում այս զեկույցը հերթական կողմնակալ, ոչ պրոֆեսիոնալ և անփույթ աշխատանքն է, մեղմ ասած: Կան բազմաթիվ վրիպումներ: Ինքներդ մտածեք, որտեղ է տրամաբանությունը, երբ պաշտպանական գերատեսչությունը ողջ տարվա ընթացքում հայտնում է բոլոր 162 մահվան դեպքերը՝ նշելով պատճառները և չգիտես ինչու, ըստ Սաքունցի, թաքցնում է 13 դեպք: Երբ լիներ հակառակը դա կունենար որոշակի տրամաբանություն, բայց ասել 162-ը և թաքցնել 13-ը, անխոս, դուրս է տրամաբանության բոլոր օրինաչափություններից: Հետաքննողները կարող էին մի քիչ ավելի խորամուխ լինել և պարզել, որ եթե այդ անուններից որևէ մեկը իրականում թաքրած լիներ, ապա կհայտնվեին հարազատներ, որոնք կբողոքեին նման անարդարության դեմ: Կամ եթե նրանք հայտնաբերել են այդ դեպքերը ապա ինչու այդ անձանց հարազատների չեն գտնում, չեն ճշտում այդ մարդկանց մահը թաքցնելու հանգամանքները:

Այդ գրասենյակը հարազատների հետ նման աշխատանքի լավ վարպետ է: Իբր բացահայտած դեպքերից որոշ դեպքերում խոսքը նախկին զինծառայողների մասին է, որոշ դեպքեր տեղի են ունեցել ծառայության հետ կապ չունեցող վայրերում կամ ծառայության մեջ չգտնվելու ժամանակ: Կան դեպքեր, երբ զինծառայողը մահացել է երկարամյա հիվանդության պատճառով: Նման պարագաներում, որևէ պարտավարություն չկա մահվան լուրը հայտնելու մասին, առավել ևս որ նշված դեպքերում նաև շատ հարազատներ խուսափում են դրանից: Մի բան հստակ է՝ այս հերթական տեղեկանքը ոչնչով չի տարբերվում նրանց նախկին աշխատանքներից. նույնքան սին և չհիմնավորված է: Պարզապես, ցավալի է այն, որ նրանք շահարկում են անդառնալի կորուստ ունեցած մարդկանց զգացմունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում