Saturday, 27 06 2026
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Դիվանագետնե՞ր, թե՞ Հայաստանի հաշվին բիզնեսմեններ

Բավականին հետաքրքիր պատկեր է ի հայտ գալիս, երբ ուսումնասիրում ենք տարբեր երկրներում Հայաստանի ներկայացուցիչների՝ դեսպանների և հյուպատոսների ցանկը: Անշուշտ, նրանց շարքում կան փորձառու և արհեստավարժ մարդիկ, բայց դրան զուգահեռ՝ կան նաև ոչ միայն անհայտ, ոչինչ չասող անուններ, այլև այնպիսի մարդիկ, որոնք որևէ կապ չունեն դիվանագիտության հետ: Իհարկե, ընդունելի է այն տեսակետը, թե դիվանագիտությունը ոչ միայն գիտելիք է, այլև ի վերուստ տրված կարողություն, սակայն կան դիվանագիտական տարրական կամ հիմնական գիտելիքներ ու կանոններ, որոնց պետք է տիրապետեն երկիրը ներկայացնող այդ պաշտոնյաները:

Իսկ Հայաստանի դեսպանների ու հյուպատոսների ցանկն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ դա որոշների համար պարզապես յուրահատուկ կարգավիճակ է, իր անձը զարդարող կամ իր համար հնարավորությունների լայն դաշտ ստեղծող պաշտոն: Վերջին շրջանում Հայաստանում սովորություն է դարձել այլ երկրներում դեսպան կամ հյուպատոս նշանակել որևէ խոշոր գործարարի կամ այդ գործարարի հարազատին: Օրինակ՝ ռուսաստանահայ խոշոր գործարարներ, «Ռեսո գարանտիա» խոշոր ապահովագրական ընկերության հիմնադիրներ Սարկիսով եղբայրները: Նրանցից Նիկոլայ Սարկիսովը հյուպատոս է նշանակվել Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Հրապարակումներ կային, թե մյուս եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովն էլ դեսպան է հյուպատոս ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, սակայն Արտաքին գործերի նախարարությունում նման նշում դեռ չկա:

Կամ՝ Ռուսաստանում չարենցավանցի խոշոր գործարարներ, մասնավորապես Մոսկվայի աղբահավաքման բիզնեսում հայտնի Աղաջանյան եղբայրներից Հրաչյան դեսպան է նշանակվել նախ Դանիայում, հետո՝ Նորվեգիայում: Իրաքում դեսպան նշանակվեց ծնունդով մարտունեցի, Հայաստանում և Ռուսաստանում բիզնեսներ ունեցող Մուրադ Մուրադյանը, ով առավելապես հայտնի է որպես «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր: Վիետնամում դեսպան է նշանակվել ինչ-որ կին՝ Ռաիսա Վարդանյան, ում կենսագրության մեջ նշված է, որ ծնվել է Ադրբեջանի Խանլար քաղաքում, եղել է Ռուսաստանում ՀՀ դեսպանի ռեֆերենտը և վերջին երկու տարիներին խորհրդականը: Հայտնի է, որ այս կնոջ համար լոբբինգ է արել Զորի Բալայանը, ով նրան ցանկանում էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս նշանակել տալ: Ռուսական հատուկ ծառայությունները դեմ են եղել դրան, քանի որ տիկնոջ հետ ինչ-որ մութ պատմություններ են եղել կապված: Եվ, ի վերջո, հաջողվել է նրան նշանակել տալ Վիետնամում ՀՀ դեսպան:

Նման շատ այլ օրինակներ ևս կարելի է գտնել ԱԳՆ-ի դիվանագիտական ցանկում: Եվ այս ամենից ակնհայտ է դառնում, որ դիվանագիտական պորտֆելներ բաժանելը մի յուրատեսակ բիզնես է դարձել Հայաստանում, որի տակ, բնականաբար, որոշ դեպքերում կոռուպցիա կա թաքնված: Մյուս կողմից էլ՝ այս գործարարների ու նրանց նման շատերի համար կարևոր է դարձել արտասահմանյան երկրներում դիվանագետի կարգավիճակ ստանալը՝ զուտ իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար: Այդ կարգավիճակը, դրանից բխող կապերն ու հնարավորություններն այդ մարդկանց լայն դաշտ են ստեղծում՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար: Նախորդ հրապարակման մեջ հիշեցրել էինք Անգլիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանի մասին, ով իր կարգավիճակն ու կապերն օգտագործել է սեփական բիզնեսը զարգացնելու համար: Նա այդ նպատակով նույնիսկ օգտագործում է բրիտանացի արքայազն Չարլզին: Եվ հիմա կրկին ցանկանում է դեսպան դառնալ:

Ինչ են արել Հայաստանի համար Սարկիսով եղբայրները, որ նրանց հյուպատոսների կարգավիճակ է շնորհվել: Ընդամենը հայտնի է, որ Համահայկական հիմնադրամի դրամահավաքի ժամանակ մի քանի միլիոն դոլար են նվիրաբերել: Դա էլ հավանաբար արել են հյուպատոս նշանակվելու համար: Եվ, անկասկած, նրանք այդ կարգավիճակն ու դրա ընձեռած հնարավորություններն օգտագործելով՝ շատ ավելի հսկայական գումարներ կարող են աշխատել: Եվ հատկապես ռուսաստանահայ գործարարները մեծ բիզնեսներ են կարողանում ստեղծել նաև Հայաստանի շնորհիվ` մեր երկրի անունը օգտագործելու արդյունքում: Այդ երկիրը հետխորհրդային բոլոր երկրներից ներկայացուցիչների է թողնում իր մոտ հիմնավորվել, հզորանալ, հարստանալ, որպեսզի հետագայում նրանց որպես լծակ օգտագործի Հայաստանի դեմ: Եվ երբ նրանք դրան զուգահեռ նաև այլ երկրներում դիվանագետի կարգավիճակ են ստանում, կրկնակի անգամ է օգտագործում և օգտվում Հայաստանի հնարավորություններից:

Կարծիք կար, որ ռուսաստանահայ գործարարներն իրենց լուման են ունեցել՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության հարցում: Եթե ՀՀ-ն չմիանար Մաքսային միությանը և փոխարենը նախաստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ՌԴ-ում նրանց բիզնես գործունեությունը վտանգված կլիներ: ՌԴ-ն սիրում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել քաղաքականապես իրեն չենթարկվողների նկատմամբ: Եվ այսքանով հանդերձ՝ ուշագրավ է, որ այդ մարդիկ ձգտում են դեպի Արևմուտք, դեպի Եվրոպա և Հայաստանի միջոցով այնտեղ ձեռք են բերում դիվանագետի էլիտար կարգավիճակ:

Միաժամանակ, այնպիսի տպավորություն կա, որ դիվանագետի էլիտար կամ բարձր կարգավիճակը տարբեր մեծահարուստներին բաժանելու համար ՀՀ իշխանությունները տարբեր երկրներում ու քաղաքներում դեսպանատներ ու հյուպատոսություններ են բացում ու դրանց համար պետբյուջեից հատկացումներ անում: Իհարկե, Սարկիսով եղբայրների կամ Արմեն Սարգսյանի համար Հայաստանի բյուջետային հատկացումները նշանակություն չունեն. նրանք այդ կարգավիճակն օգտագործելով՝ կարող են հսկայական բիզնես գործունեություն իրականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում