Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):
Ժամը 10.50-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Դեպքի վայրում աշխատում են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, մեկ գազածխապաշտպան օղակ, 12 ջրատար մեքենա, 2 ավտոկռունկ և 1 ավտոզամբյուղ:
Ժամը 11.10-ին հրդեհը մեկուսացվել է:










































