ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը հիասքանչ էր, փոխանցում է RIA Novosti-ն:
Հուլիսի 7-8-ը Համբուրգում տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովը: Հենց այդ գագաթնաժողովի շրջանակում է կայացել Պուտինի ու Թրամփի առաջին հանդիպումը, որը երկու ժամից ավելի է տևել:





































