Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տուգանքների համակարգ է սահմանել փոխարինվելուց հետո պահեստայինների նաստարանը ինքնակամ լքող ֆուտբոլիստների համար: Ֆուտբոլիստները կարող են տուգանվել և հեռացվել թիմի հիմնական կազմից` այդ կանոնը խախտելու համար:
«Եթե ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս չեն բերել պատգարակով` վնասվածք ստանալու պատճառով, նա պետք է մնա պահեստայինների նստարանին մինչև խաղի ավարտը: Հակառակ դեպքում նա կտուգանվի և մեկ ամսով կհեռացվի թիմի հիմնական կազմից:
Սակայն Անդրեա Պիրլոն, ով լքել է խաղադաշտը «Վերոնա»-ի դեմ խաղում փոխարինվելուց հետո չի պատժվի, քանի որ այն ժամանակ կանոնը դեռ ուժի մեջ չէր մտել»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:




































