ԱԺ արտահերթ նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շարունակելով ներկայացնել 2016թ. բյուջեի կատարողականը՝ ասաց. «Պատերազմը դրական է ազդում հիմնականում ֆինանսավորող տնտեսությունների վրա, իսկ ընդունող երկրների վրա բացասական է ազդում»:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ այդ տեսանկյունից դժվար է դատողություն անել, թե քառօրյա պատերազմն ինչ հետևանքներ է ունեցել տնտեսության վրա. «Բայց բյուջեի վրա… ես արդեն հնչեցրեցի՝ 2016թ. մենք ամբողջությամբ կատարել ենք ծրագիրը, մի փոքր էլ գերակատարել ենք և պաշտպանության ոլորտին ուղղել ենք 226 մլրդ դրամ»:
Վարդան Արամյանը իր կարծիքով հռետորական հարցին հռետորական պատասխան տվեց. «Այո, մենք միշտ էլ պատրաստ ենք ցանկացած ելքի՝ ներառյալ նաև հատկացված ֆինանսների տեսանկյունից»:
Հիշեցնենք, որ երեկ այս հարցը բարձրացրել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































