Պակիստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Արաբական ծովում նոր կղզի է հայտնվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Կղզին ունի 12 մետր բարձրություն, լայնությունը մոտ 30 մետր է: Այն գտնվում է Պակիստանի Գվադար քաղաքի մերձակայքում:
Վերջին տվյալներով՝ Պակիստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 39 մարդ է զոհվել:












































