Առնվազն 28 մարդ է զոհվել մեքսիկական Ակապուլկո քաղաքի բանտում անկարգությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Հաղորդվում է 3 վիրավորի մասին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Զանգվածային ծեծկռտուքի պատճառը դեռևս պարզված չէ։
Անվտանգության ծառայությունն արդեն տեղայնացրել է կոնֆլիկտը և իրավիճակը վերցրել վերահսկողության տակ։










































