ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայում հակամարտությանը վերջ դնելու համար միայն քիմիական զենքի ոչնչացումը բավարար չի համարում: Պան Գի Մունը բոլոր երկրներին կոչ է արել դադարեցնել սովորական զինամթերքների մատակարարումը Սիրիա:
«Մեզ հազիվ թե բավարարի քիմիական զենքի ոչնչացումը, երբ Սիրիան կործանում են ավելի զանգվածային ռազմական գործողությունները»,- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկումների ժամանակ իր ելույթում ընդգծել է Պան Գի Մունը:
Նրա խոսքերով՝ Սիրիայում մարդիկ ավելի շատ զոհվում են սովորական զենքերից: «Ես բոլոր երկրներին կոչ եմ անում դադարեցնել արյունահեղության սնուցումը՝ կողմերից ոչ մեկին զինամթերք չմատակարարելով»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Նա Դամասկոսին կոչ է արել ի կատար ածել իր պարտավորություններն՝ ըստ Քիմիական զենքն արգելող կոնվենցիայի, որին Սիրիան միանալու պատրաստակամություն է հայտնել, հաղորդում է Ria Novosti-ն:








































