Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ծառերի հատման դեմ ցույցերից օգտվել են որոշ ծայրահեղական խմբավորումներ՝ երկրում քաոս ստեղծելու իրենց ծրագրերն իրագործելու համար: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում:
Նախագահի խոսքերով՝ Ստամբուլի ոստիկանությունն այդ անձանց նկատմամբ գործել է նույն կերպ, ինչպես կգործեին Նյու Յորքի կամ մեկ այլ քաղաքի անվտանգության ուժերը, որոնց առջև դրված է իրավիճակը կայունացնելու խնդիր:
Գյուլը նշել է, որ Թուրքիայում ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչները պարբերաբար ձեռնարկում են բողոքի ակցիաներ անցկացնելու փորձեր, սակայն երկրի ոստիկանությունը կանխում է դրանք:








































