Արաբական երկրները, որոնք Կատարին բոյկոտ են հայտարարել, պայմանավորվել են այդ հարցի շուրջ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, ասվում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի ԱԳ նախարարների նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն։
«Նախարարները պայմանավորվել են, որ կշարունակեն հետեւել իրավիճակին ու հաջորդ նիստը Մանամայում կանցկացնեն»,- ասվում է փաստաթղթում, որը ընթերցել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեխ Շուկրին։ Հանդիպման օրը հայտնի չէ։
Կատարի շուրջ ճգնաժամի թեմայով Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի ու Բահրեյնի ԱԳ նախարարների խորհրդակցությունը կայացել է Կահիրեում հուլիսի 5-ին։









































