Իտալացի ֆերմեր Դարիո Գամբարինը տրակտորի և գութանի օգնությամբ դաշտում ստեղծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վիթխարի դիմապատկերը։ Նա իր աշխատանքը նվիրել է Համբուրգում առաջիկայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։
Դաշտը, որտեղ ստեղծվել է Պուտինի դիմապատկերը, գտնվում է Կաստանյարո քաղաքում (Վերոնա նահանգ)։ Ֆերմերի խոսքով՝ իրեն ոչգեշնչել է նորությունն այն մասին, որ գագաթնաժողովի ժամանակ Պուտինը կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։
Անցած տարի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ. Գամբարինը դաշտում ստեղծել էր Թրամփի դիմապատկերը։











































