«Ալ-Շաբաբ» ահաբեկչական խումբը, որը ստանձնել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոնում պատանդներ վերցնելու պատասխանատվությունը, հայտարարել է, որ շենքի ներսում գտնվող գրոհայինները շարունակում են պահել պատանդներին; Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
«Մենք դեռևս պահում ենք պատանդներին: Նրանք առայժմ ողջ են, շատ շփոթված են, սակայն, այնուամենայնիվ, ողջ են»,- ասվում է խմբավորման հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման գրոհայինները հարձակվել էին առևտրի կենտրոնի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ: Սեպտեմբերի 23-ի երեկոյան տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել առևտրի կենտրոնի բոլոր հարկերը, սակայն հաջորդ օրն առավոտյան վերսկսվել էր փոխհրաձգությունը իրավապահ ուժերի և գրոհայինների միջև:





































