Էթան Ուիթինգթոնի հիմնադրամը, որը ստեղծվել է բոստոնցի անօթևանի օգնության համար, որը գտել էր գումար ու փաստաթղթեր և դրանք վերադարձրել օրինական տիրոջը, արդեն ավելի քան 140 հազար դոլար է հավաքել՝ փոխանցում է Sky News-ը:
Անօթևական Գլեն Ջեյմսի համար հավաքված գումարում եղել է նաև 182 դոլար, որը փոխանցել էին երկու փոքր երեխաներ: Նրանք հավաքել էին իրենց տրված ծախսելու գումարը: Հիմնադրամը բացվել է սեպտեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ 54-ամյա անօթևանը ոստիկանություն էր տարել ուսապարկը, որում մոտ 2400 դոլար կանխիկ գումար ու ևս 39.5 հազար դոլար էր եղել՝ կտրոններով: Ուսապարկում եղել էր նաև Չինաստանի քաղաքացու անձնագիր: Տիրոջ ինքնությունը պարզելուց հետո իրերը վերադարձրել էին նրան:
Անօթևանը նշել է, որ ոչինչ չի վերցրել, քանի որ Աստված կհոգա իր մասին: Ուսապարկի տերը չի մեկնաբանել կատարվածը:








































