Մենք այսօր տեղեկացրել էինք, որ Բելառուսի իշխանությունները անսպասելիորեն Արժույթի միջազգային հիմնադրամից խնդրել են վարկ՝ երկրում տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
Քիչ առաջ երկրի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչն ասել է, որ Բելառուսը պատրաստվում է ԱՄՀ-ից 3-5 տարի ժամկետով խնդրել 8 միլիարդ դոլար: «Մենք գնահատում են օգնության չափը 3.5-8 միլիարդ դոլարի սահմաններում: Նախատեսվում է, որ ծրագիրը կտևի 3-5 տարի»,- ասել է Մյասնիկովիչը:
Վարչապետն ասել է, որ «ԵՎՐԱԶԵՍ»-ից վարկը երկու անգամ ավելի թանկ է, քան ԱՄՀ-ից ստացվածը: Հիշեցնենք, որ «ԵՎՐԱԶԵՍ»-ից Բելառուսը ստանալու է մինչև 3.5 միլիարդ դոլար:










































