Monday, 15 06 2026
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Ադրբեջանի ահաբեկչական վարքագիծը նորություն չէ. Շարմազանովը՝ բուլղարական թերթի հրապարակման մասին

Միջազգային հանրությունը պետք է հետաքննություն իրականացնի Ադրբեջանի կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ ահաբեկչական խմբավորումներին զենք մատակարարելու վերաբերյալ հրապարակման առնչությամբ և հստակ գնահատական տա այդ պետության գործողություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Անձամբ ինձ համար անակնկալ չէ, որովհետև Ադրբեջանն ահաբեկչական պետություն է: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունները նույնն էին, ինչ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Մերձավոր Արևելքում՝ խաղաղ բնակիչների խոշտանգում, զինվորների գլխատում, մահացածների մարմինների խոշտանգում: Նույն ձեռագիրն է: 1990-ական թվականներին արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից կռվում էին բազմաթիվ ահաբեկիչներ: Այսինքն, սա նորություն չէ: Եվ երբ մենք ասում ենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ահաբեկչական վարքագիծ ունեցող պետություններ են, տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիք են, չենք ասում նրա համար, որովհետև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ: Մենք այդ ամենն ասում ենք՝ հաշվի առնելով այն իրականությունը, հաշվի առնելով այն գործողությունները, որ տարիներ շարունակ իրականացրել է Ադրբեջանը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ այս հարցերը պետք է շատ լուրջ ուշադրության արժանանան միջազգային հանրության կողմից, և, եթե պարզվի, որ դա իրականություն է, այդ ժամանակ արդեն միջազգային կառույցները չպետք է բավարարվեն միայն հայտարարություններով, այլ հստակ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ:

«Ադրբեջանն այն պետությունն է, որն ամենամեծ ահաբեկիչներից մեկին՝ Ռամիլ Սաֆարովին, ով կացնով սպանել էր քնած հայ սպային, հերոսացնում է: Սա է Ադրբեջանի իրական դեմքը: Եվ սա նաև հետևանք է անպատժելիության, երբ աչք են փակում Սաֆարովի արտահանձման վրա, ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կատարած ահաբեկչական գործողությունների, դրանից հետո այդ երկրի ղեկավարության լկտի պահվածքի վրա, որ արհամարհում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հարևան պետության նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու վրա, բերում է նրան, որ Ադրբեջանն ավելի է լկտիանում, իսկ երբ լկտիանում է, շատ ավելի վտանգավոր է դառնում»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հիտլերի գործողություններն էլ սկսվեցին նման ագրեսիվ հայտարարություններից, երբ միջազգային հանրությունը պատժելու և պատժամիջոցներ կիրառելու փոխարեն, գնում էր Մյունխենում համաձայնագիր էր կնքում, իսկ Չեմբեռլենն ասում, թե ինքը խաղաղություն է բերում: Նրա խոսքով՝ երբ շատերը դահճին որպես հավասար գործընկեր են ընդունում, այդ դահիճն ավելի է լկտիանում: «Դրա համար ունենք այն, ինչ ունենք: Միջազգային հանրությունը պետք է հետաքննություն իրականացնի և հստակ պատասխաններ և բացատրություններ պահանջի Ադրբեջանի ղեկավարությունից»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։ Թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ է կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում