Tuesday, 30 04 2024
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Ուղեվարձը կթանկանա՞․Քաղաքապետարանը քննարկում է տրանսպորտի բարեկարգման չափորոշիչները

Երևանի քաղաքապետարանում օրերս տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Հանդիպման շրջանակում քննարկվել են խորհրդատու կազմակերպության նախորդ հաշվետվության մասին մասնագիտական խմբի դիտարկումները, ինչպես նաև ներկայացվել են ավտոբուսային նոր երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ առաջարկներ։ Խորհրդատու կազմակերպությունը որպես ուղենիշ դիտարկել է տեղական իրավական դաշտի առանձնահատկությունները, առկա ռեսուրսները, ինչպես նաև նախորդ հաշվետվությունների մասին մասնագիտական խմբի դիտարկումները։

Թե ինչ բարեփոխումներ են սպասվում Երևանի հասարակական տրանսպորտի համակարգում, և բրիտանական այդ խորհրդատու կազմակերպությունը ինչ առաջնահերթություններ է սահմանել, փորձեցինք պարզել մասնագիտական աշխատանքային հանձնաժողովի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից։

Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկումները դեռևս խիստ նախնական փուլում են, և ներկայիս դրությամբ քննարկվում է միայն այն հարցը, թե միջազգային որ մոդելն է լավագույնս համապատասխանում Երևանին։

«Կա միջազգային խորհրդատու, որը տարբեր առաջարկներ է անում։ Միակ բանը, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, այն է, որ տարիներ շարունակ մենք բարձրաձայնում էինք, որ երթուղային գծերը նորմայից մի քանի անգամ ավել են, ցանցը լավը չի, ուռճացված է, գծերը, շարժակազմը պետք է վերանայել։ Իսկ հիմա տրանսպորտային համակարգում առկա այս խնդիրների մասին փաստում է նաև այս միջազգային ընկերությունը։

Մնացած աշխատանքների մասով քննարկումները խիստ նախնական են, բայց կարծում եմ, որ այս նախնական փուլից շատ արագ կանցնենք նաև մյուս փուլեր, այսինքն՝ ավելի ինտենսիվ կսկսենք աշխատել»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։

Նրա հավաստմամբ՝ քննարկվում են ինչպես հետխորհրդային մայրաքաղաքների, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում առկա փորձն ու մոդելները։

«Երթևեկության ճիշտ և հարմարավետ կազմակերպման համար այդ ամենից պետք է ծաղկաքաղ անել և տեղայնացնել այն մոդելը, որն առավել նպատակահարմար է Երևանի համար»,- ասաց Պիպոյանը։

Նա դեռևս չի շտապում պատասխանել այն հարցին, թե արդյոք սրա հետևանքով չի՞ թանկանա երթևեկության սակագինը. նման հարց նիստի ընթացքում չի քննարկվել։ Ըստ մեր զրուցակցի՝ սակագնի թանկացումը կախված կլինի այն հանգամանքից, թե որպես առաջնահերթություն՝ միջազգային ի՞նչ չափորոշիչներ են սահմանվելու տրանսպորտային համակարգի համար։

«Սակագինը ձևավորվելու է միջազգային չափորոշիչներով և ուևորահոսքով պայմանավորված, այսինքն՝ եթե դեռ չափորոշիչ չենք սահմանել, հետևաբար չենք կարող նաև ասել, թե գնային ինչ էֆեկտ այն կունենա։ Օրինակ՝ պայմանական եմ ասում, որ եթե որոշենք, որ այսուհետ Երևան քաղաքում շահագործվելու են «Մերսեդես» մակնիշի ժամանակակից ավտոբուսներ՝ օդորակիչներով և այլ հարմարություններով, ապա հասկանալի է, որ գինը կարող է թանկանալ կամ նույնը պահպանվել, իսկ եթե որպես չափորոշիչ ենք սահմանում այն, որ աշխարհում ինչքան հին ու մաշված ավտոբուս կա, բերում ենք Հայաստան ու դրանցով ենք երթևեկում, ապա, բնականաբար, այդ դեպքում կունենանք գնանկում, այսինքն՝ ուղեվարձը ուղիղ համեմատական է այն չափորոշիչներին, որոնցով որոշելու ենք հանրային տրանսպորտ շահագործել»,- շեշտեց ՀԿ նախագահն ու միևնույն ժամանակ հավելեց. «Որևէ իրական չափորոշիչ օրակարգում դեռևս չկա, դրանք քննարկվում են և դրանց սահմանման հարցում անպայման պետք է լինեն նաև հանրային լսումներ։ Մենք պետք է հասարակությանը հստակ չափորոշիչներ առաջարկենք, տեսնենք, թե ընդհանրապես արդյոք մարդիկ կարո՞ղ են վճարել դրա դիմաց, և ըստ այդմ հասկանանք, թե դրանցից որի կողմնակիցներն են ուղևորները, և դա որպես ուղենիշ ընտրենք։ Դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի պարզաբանել՝ սակագինը պահպանվո՞ւմ, թե՞ աճում կամ նվազում է»։

Մինչդեռ նկատենք, որ Հայաստանում ընդունված պրակտիկա չէ, որ այս կամ այն փոփոխությունները կատարելիս, որն անմիջական առնչություն ունի հանրության հետ, հասարակական քննարկումներ կազմակերպվեն և հաշվի առնեն նաև քաղաքացիական սեկտորի մտահոգությունները։ Որոշումն ընդունվելուց հետո են քաղաքացիները իրազեկվում դրա մասին։

Մտավախություն չկա՞ արդյոք, որ այս դեպքում ևս նախորդների փորձն է կրկնվելու։ Մեր այս դիտարկմանը Պիպոյանը արձագանքեց այսպես. «Եթե համարեմ, որ սա անիմաստ գործ է, ապա ես ինքս կհրաժարվեմ այս քննարկումներին մասնակցելուց կամ որպես հանձնաժողովի անդամ լինելուց։ Այս փուլում հասարակությանը կարող եմ ասել մեկ բան. սպասումներ կարելի է ունենալ, բայց այդ սպասումները կլինեն դրակա՞ն, թե՞ բացասական, այս պահին հստակ գնահատական տալ չեմ կարող։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ կարծես թե այս անգամ հասարակական կարծիքը հետաքրքիր է, այն հաշվի կառնվի։ Ավելին՝ աշխատանքային խումբը նաև քննարկում է այս հարցով հանրային պլատֆորմ ստեղծել, հաճախ տրվող հարցեր առանձնացնել և այլն, և այլն։ Այս փուլում դրանից ավել ասելիք չունեմ, ուղղակի այդ սպասելիքներին որևէ իրական երանգ տալու համար դեռևս բացասական բան չեմ տեսնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում