ԱԺ արտահերթ նիստում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը իր միտքն արտահայտեց ելույթի տեսքով:
Նրա խոսքով՝ 100 մլն խմ ջուրը մոտավորապես 200 մլրդ շիշ ջուր է. «Եթե մեկ շիշ վաճառքից մեկ ցենտ եկամուտ առաջանա, խոսքը գնում է 2 մլրդ դոլար շահույթի մասին»: Նա նկատեց, որ եթե խնդիրը այլ կտրվածքով լուծվեր, ապա այժմ խնդիր չէր առաջանա Սևանի էկոհամակարգը վտանգելու կամ վնասելու:
Այնուամենայնիվ, նա ասաց, որ կողմ է քվեարկելու, «որովհետև խոսքը գնում է գյուղատնտեսական տնտեսությունները ջրով ապահովելու մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում:




































