Վերլուծաբանների կարծիքով՝ համաշխարհային գերտերությունների հանդիպումը Թեհրանի միջուկային ծրագրի հարցով կարող է դառնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավման առաջին քայլը, հաղորդում է The Voice of America-ն:
Հոդվածում նշվում է, որ նախագահ Ռուհանին խոստացել է աշխարհին ցույց տալ «Իրանի իրական դեմքը»: Դրանով նա «խեղդել է» հարաբերությունների խաղաղ կարգավորման հույսերն ամբողջ աշխարհի հետ: Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս իր նախագահության առաջին ժամկետում հույս է հայտնել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը հավանական է:
Իրանի հետ հարաբերությունները լարված կմնան, քանի դեռ կողմերը պատրաստ չեն փոխզիջումների՝ կարծում է հոդվածագիրը: Հարաբերությունները կրկին վերսկսելու համար անհրաժեշտ է ազատվել «ճամպրուկից»: Իրանի կառավարությունը հազարապատիկ ավելի չի վստահում ԱՄՆ-ին:
«Աշխարհի մեծ մասը կասկածանքով է մոտենում Իրանի մտադրություններին, սակայն դա ևս ժամանակի ընթացքում կարող է փոխվել: Այժմ Իրանը պայքարում է միայն իր վերականգնման համար. երկրի տնտեսությունը լրջորեն տուժել է պատժամիջոցներից, գործազրկությունից և ինֆլյացիայից»,- հայտարարել է Քարնեգի հիմնադրամի միջուկային քաղաքականության հարցերով ծրագրի տնօրեն Ջորջ Պերկովիչը:








































