Պեկինը որոշում է ընդունել հանել արևմտյան կայքերի հասանելիության արգելքը: Խոսքը մասնավորապես Facebook-ի, Twitter-ի, New York Times-ի էլեկտրոնային տարբերակի մասին է: Հասանելիության արգելքը կհանվի միայն Ազատ առևտրի շանհայյան գոտու սահմաններում: Այն կդառնա կիբեռգրաքննությունից զերծ Չինաստանի առաջին տարածքը: Այս մասին հայտնում է Հոնկոնգի South China Morning Post-ը:
Բացի դրանից՝ օտարերկրյա հեռահաղորդակցական ընկերություններն այնտեղ կստանան համացանցից օգտվողներին սպասարկելու իրավունք:
Ազատ առևտրի շանհայյան գոտու ստեղծման նախագիծը վերջերս է հաստատվել Չինաստանի Պետխորհրդի կողմից և նախատեսում է Յանշան նավահանգստի շուրջ 28 քառակուսի կմ տարածքի համալիր զարգացում: Գոտու շինարարությունը կտևի ավելի քան 10 տարի:








































